ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գերմանիայի ԱԳՆ-ն խստացնում է տոնը Ռուսաստանի նկատմամբ

Գերմանիայի ԱԳՆ-ն խստացնում է տոնը Ռուսաստանի նկատմամբ
30.05.2020 | 10:28

Ռուսաստանը, հավանաբար, 2015-ին Բունդեստագի վրա հաքերային հարձակման թիկունքում է: Der Spiegel-ի տվյալներով՝ Գերմանիայի կառավարությունը մտադիր է առաջին անգամ օգտագործել ԵՄ-ի նոր պատժամիջոցային մեխանիզմը: ԱԳՆ-ն հրավիրել է ՌԴ դեսպան Սերգեյ Նիչաևին: Ստատս քարտուղար Միգել Բերգերը «կտրականապես դատապարտել է հաքերային հարձակումը:

Նրա խոսքով՝ կան «անհերքելի ապացույցներ», որ գործով գլխավոր մեղադրյալը «հարձակման պահին եղել է Գլխավոր հետախուզական վարչության ռազմական հետախուզության ծառայության անդամ»: Կիբեռհարձակման ենթադրյալ անդրկուլիսյան կատարողը ՌԴ քաղաքացի Դմիտրի Բադինն է: Der Spiegel-ը մայիսի սկզբին հաղորդել է, որ գլխավոր դատախազությունը ստացել է Բադինի ձերբակալության թույլտվություն՝ հիմնավորում ունենալով կասկածը, որ «մեղադրյալը, գործելով այլ մարդկանց հետ համատեղ, որոնց անունները դեռ անհայտ են, այլ պետության շահերից բխող գործակալական աշխատանք է իրականացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ»: ՌԴ դեսպանին հաղորդվել է, որ «ԳԴՀ կառավարությունը Բրյուսելում հանդես է գալու Բունդեստագի վրա հարձակման համար պատասխանատու անձանց նկատմամբ, այդ թվում՝ պարոն Բադինի, կիրառելու ԵՄ պատժամիջոցային ռեժիմը կիբեռհարձակումների դեմ»:

Գերմանիայի կառավարությունը քննարկում է տվյալ գործը Տիրգարտենում սպանության հետ կապված և «կտրականապես իրեն է վերապահում այլ միջոցներ կիրառելու իրավունքը»:
Der Spiegel-ի տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ ԵՄ պետությունը կկիրառի 2019-ին մշակված՝ կիբեռհարձակման պատճառով պատժամիջոցներ սահմանելու մեխանիզմը: Բադինից բացի՝ խոսքը Fancy Bear հաքերային խմբի և մի քանի այլ կազմակերպությունների մասին է, որ մասնակցել են Բունդեստագի վրա հաքերային հարձակմանը: Պատժամիջոցների մեխանիզմը թույլ է տալիս սառեցնել ակտիվները և կազմակերպությունների ու անձանց նկատմամբ սահմանել մուտքի սահմանափակումներ՝ հաղորդել են ԱԳՆ-ում: ԱԳՆ-ն այս քայլը համարում է քաղաքական ահազանգ Մոսկվային, որ նշանակում է՝ ամեն ինչ չէ, որ թույլատրված է: Պատժամիջոցների համար պետք է ԵՄ խորհրդի միաձայն որոշումը, առայժմ դիմադրություն չի եղել: ՌԴ դեսպանը ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ իրեն ոչ բավարար խելամիտ է պահել և կրկնել է հաքերային հարձակման ու Մոսկվայի մասնակցության ապացույցների բացակայության փաստարկը: Նա ձերբակալության թույլտվությանը և ներկայացված ապացույցներին ուշադրություն չի դարձրել: Գերմանիայի սոցիալ-դեմոկարատական կուսակցության խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդը հավանություն է տվել դաշնային կառավարության գործողություններին: «Դա լուրջ հարձակում է մեր խորհրդարանական ժողովրդավարության սրտի վրա և չի կարող անհետևանք մնալ»՝ հայտարարել է նա: ՔԴՄ/ՔՍՍ խմբակցության փոխնախագահ Յոհան Վադեպուլը մեղադրել է Ռուսաստանին «ապակառուցողական քաղաքականության» մեջ, որ բնավ չի սահմանափակվում կիբեռհարձակումներով: Ռուսաստանն օգտագործում է կորոնաճգնաժամի դժվար իրավիճակը, «որպեսզի կեղծ տեղեկություններ տարածի և մասնատի ԵՄ-ն»՝ ասել է նա Der Tagesspiegel-ին հարցազրույցում: Մոսկվայի կառավարությունը կարող է «նորից հուսալի գործընկեր դառնալ միայն այն ժամանակ, երբ դադարեցնի մշտապես խախտել ինքնինշխանությունն ու միջազգային իրավունքը»՝ հայտարարել է նա:
Der Spiegel


Հ.Գ. Վերջերս նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր հայտարարել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն հանվի, քանի դեռ չեն կատարվում Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունները: Մերկել-Պուտին տանդեմում ինչ-որ խզում է եղել կամ Գերմանիան փոխում է արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, որ այնքան ջերմ էր «Հյուսիսային հոսք-2» գազատարի անպայման կառուցման հարցում: Նավթի ու գազի գնանկումը միջազգային ասպարեզում թուլացնում է Ռուսաստանի դիրքերը, ու դա արդեն ակնհայտ է դառնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ